«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ` Ջեք Գրիլիշը Իսպանիայի առաջնությունում կարիերան շարունակելու տարբերակ ունի:
Հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է 29-ամյա կիսապաշտպանի ծառայություններով։
Նոր ակումբում Գրիլիշը կարող է վերամիավորվել իր նախկին խաղընկերոջ արգենտինացի հարձակվող` Խուլիան Ալվարեսի հետ, ում հետ հանդես է եկել անգլիական ակումբի կազմում։ Գրիլիշի տրանսֆերային արժեքը կազմում է 35.000.000€: