Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչում կայացավ երկու հանդիպում: Ֆաստեքս Պրեմիեր լիգայի առաջատար «Նոա»-ն հարազատ մարզադաշտում 4:0 (7:0) հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ:
Գործող փոխչեմպիոնի կազմում աչքի ընկան` Զավեն Խուդավերդյանը, Մաթեուս Այասը, Էրալդո Չինարին և Բրունո Ալմեյդան:

Պորտուգալացի մասնագետը այս խաղում հանգստի իրավունք էր ընձեռել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ` Օգնյեն Չանչարևիչին դարպասը վստահելով 20-ամյա` Արթուր Կոնգլյանին: Երևանյան ակումբի կազմում դիմակայության առաջին խաղում արդյունավետ էին մեր ընտրանու պաշտպան, թիմի ավագ` Հովհաննես Համբարձումյան, Մաթեուս Այասը և Բրունո Ալմեյդան:

Օրվա մյուս հանդիպումը կայացավ Շենգավիթի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում որտեղ Ֆաստեքս Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում հինգերորդ տեղը հանգրվանած «Վանը» մրցակցի հարկի տակ հաղթանակ տոնեց 3:2 (6:2) հաշվով:
Վահե Գևորգյանի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան` Իզուչուկվու Օկոնկվոն, Լևոն Վարդանյանը և Մալիկ Օդեյինկան:
Հյուրերի կազմում` Մարտին Գրիգորյանը (11մ) նաև գրանցվեց ինքնագոլ` Յարոսլավ Մատյուխին:
Այսպիսով Հայաստանի կիսաեզրափակիչ փուլում միմյանց հետ կմրցեն առաջատար` «Նոա»-ն, «Փյունիկը», «Վանը» և գործող գավաթակիր` «Արարատ-Արմենիան:
Հավելենք կիսաեզրափակչի վիճակագրությունը կկայանա վաղը` ապրիլի 3-ին: