SPORTSWORLD.AM

Մենք հեռանում ենք վիրավորված. Իմանոլ Ալգուասիլ

02 ապրիլի 2025 | 12:26:30 | 21

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը կիսվել է Մադրիդի «Ռեալի» հետ վերջին խաղում մրցավարների աշխատանքի վերաբերյալ իր մեկնաբանություններով։

 

Մասնագետը նշել է, որ մրցավարական սխալների պատճառով իր թիմն արդեն դուրս է մնացել ոչ միայն Եվրոպայի լիգայից, նաև Իսպանիայի գավաթից։

 

«Ռեալը» նման օգնության կարիք չունի, քանի որ նա մեծ ակումբ է, նա միշտ դա ապացուցել է իր պատմության ընթացքում: Մենք հեռանում ենք վիրավորված», – ասել է Ալգուասիլը հետխաղային ասուլիսում:

 

    

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: