Լա լիգայի 29-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ 4:1 հաշվով առավելության հասավ «Ժիրոնա»-ի նկատմամբ:
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի կազմում Ռոբերտ Լևանդովսկին դարձավ դուբլի հեղինակ: «Ժիրոնա»-ն վերջին վեց խաղում չի կարողացել վաստակել երեք միավոր: «Բարսելոնան» վերջին հինգ խաղում տոնել է չորս հաղթանակ մեկ հանդիպում ավարտել է ոչ-ոքի արդյունքով:
Այս խաղից հետո կատալոնական ակումբը 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ժիրոնա»-ն ակտիվում ունի 34 միավոր և զբաղեցնում է 13-րդ տեղը: