«Կապտանռնագույնների» մարզական տնօրենը պատրաստում է ծրագիր որի համաձայն հարձակվողներ` Լամին Յամալի ու Ռաֆինյայի, ինչպես նաև պաշտպան Ժյուլ Կունդեի հետ պայմանագրերը երկարաձգելու համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կատալոնական» ակումբի ղեկավարությունը մտադիր է հաջորդ ամառ երկարաձգել Յամալի հետ պայմանագիրը մինչև 2030 թվականը, երբ նա կդառնա 18 տարեկան։ Իսպանացու գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը:
«Կատալոնական» ակումբը նախատեսում է Ռաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգել երկուսից-երեք տարով։ Ֆուտբոլիստի գործող այժմյան պայմանագիրը նախատեսված է 2026/2027 մրցաշրջանի ավարտը:
Չնայած Կունդեի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկությանը, Հանսի Ֆլիկի «Բարսելոնան» հրատապ խնդիր չի համարում։ Հակառակ իրավիճակը վերաբերում է` Ֆրենկի դե Յոնգին, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին: Թիմը ցանկանում է պահել նրան, բայց ֆուտբոլիստը պետք է ապացուցի իր օգտակարությունը այս մրցաշրջանի մնացած հատվածում։