Մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կսպասարկեն մոլդովացի մրցավարները՝ Դմիտրի Մունտյանի գլխավորությամբ։
Եզրերում նրան կօգնեն Վլադ Լիֆչուն ու Վադիմ Վիկոլը։
4-րդ մրցավարը Հենրիկ Նալբանդյանն է։
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով`18:00-ին: