Աֆրիկայի ազգերի գավաթի սկանդալային եզրափակիչից հետո Մարոկկոյի ազգային հավաքականի հանդերձարանում չափազանց լարված մթնոլորտ է տիրել:
Իրավիճակը գրեթե վերածվել է կռվի. թիմի որոշ ֆուտբոլիստներ ցանկացել են ֆիզիկական հաշվեհարդար տեսնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասի հետ: Տեղեկացնում է RMC Sport-ը։
Կոնֆլիկտի պատճառը Դիասի անհաջող ու վիճահարույց գործողություններն էին խաղադաշտում։ Հանդիպման երկրորդ խաղակեսի՝ մրցավարի կողմից փոխհատուցված 24-րդ րոպեին, Դիասը չէր կարողացել անվրեպ իրացնել վճռորոշ 11 մետրանոց հարվածը՝ ընտրելով «պանենկա» ոճը և գնդակն ուղարկելով ուղիղ դարպասի կենտրոն (որտեղ կանգնած էր դարպասապահը): Նրա թիմակիցները կատաղության էին մատնվել նման պատասխանատու պահին ցուցաբերած անլուրջ և ցուցադրական մոտեցման պատճառով:
«Նրանք շատ մոտ էին ծեծկռտուք սկսելուն: Ներկաները ստիպված եղան միջամտել և բաժանել նրանց»,- տեղեկացնում է աղբյուրը:
Հավելենք Սենեգալի հավաքականն այդ խաղում առավելության է հասել 1։0 հաշվով՝ Դիասի վրիպումից հետո խփելով հաղթական գնդակը: Սակայն երկու ամիս անց հանդիպման արդյունքը պաշտոնապես չեղարկվեց:
Սենեգալի հավաքականին տեխնիկական պարտություն գրանցվեց այն բանի համար, որ թիմը հանդիպման ընթացքում (նախքան 11 մետրանոցի իրացումը) ի նշան բողոքի ժամանակավորապես լքել էր խաղադաշտը: