SPORTSWORLD.AM

Սևիկյան. «Պայմանագրով դեռ երկու ամիս ունեմ ժամանակ»

27 մարտի 2026 | 17:04:50 | 111

Հայաստանի ազգային հավաքականի, հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, ով վարձավճարով հանդես է գալիս ռուսական «Ակրոնում», «РБ Спорт»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է տոլյատիական ակումբում իր ապագային։

 

– Ամռանն ավարտվում է Ձեր վարձակալության ժամկետն «Ակրոնում»: Կա՞ հստակություն, թե ինչ է լինելու հետո:

– Այս պահին չեմ խոսում իմ ապագայի մասին, կապրենք՝ կտեսնենք։

– Իսկ «Ակրոնի» հետ վարձակալությունը երկարաձգելու կամ տրանսֆերային իրավունքները գնելու շուրջ բանակցություններ ընթանո՞ւմ են:

– Ոչ:

– Կցանկանայի՞ք, որպեսզի դրանք սկսվեին:

 «Պայմանագրով դեռ երկու ամիս ունեմ ժամանակ»,- ասել է Սևիկյանը:

Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ֆերենցվարոշին», իսկ ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ 2025 թվականի սեպտեմբերին հայ կիսապաշտպանը վարձավճարով և տրանսֆերը վերջնականապես գնելու իրավունքով տեղափոխվել է «Ակրոն»՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Transfermarkt հեղինակավոր պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 մլն եվրո։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: