SPORTSWORLD.AM

ՊՍԺ-ն և Միլանը կարող են պայմանագիր կնքել Ռեշֆորդի հետ՝ Բարսելոնայի կասկածների ֆոնին

27 մարտի 2026 | 13:12:42 | 67

«Բարսելոնան» կասկածի տակ է դնում հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» 30 միլիոն եվրոյով ձեռք բերելու հնարավորությունը , հայտնում է Caught Offside-ը: Անգլիացի թևայինը կատալոնական ակումբին միացել է վարձակալությամբ անցյալ ամռանը:

Աղբյուրի տվյալներով` «Բլաուգրանան» անորոշություն ունի Ռեշֆորդին ձեռք բերելու անհրաժեշտության հարցում՝ ֆինանսական իրավիճակի պատճառով։ Այս ֆոնին այլ թիմեր հետաքրքրություն են հայտնել 28-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։ Մասնավորապես՝ ՊՍԺ-ն և «Միլանը» հետևում են խաղացողին։

Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը մասնակցել է 39 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 10 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում: Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: