Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մամուլի ծառայությունը նոր, զվարճալի տեսանյութ է հրապարակել ազգային թիմի ճամբարից:
ՀՖՖ-ի տարածած տեսանյութում մեր ընտրանու ֆուտբոլիստներ` Ստյոպա Մկրտչյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը («գերմանական դուոն») վիկտորինայի ձևաչափով փորձում են պարզել, թե իրենցից ով է իրականում Գերմանիայի Բունդեսլիգայի ավելի լավ «գիտակը»։