Այսօր՝«Բարսելոնան» Լա լիգայի 29-րդ մրցափուլի շրջանակում կհանդիպի «Ժիրոնայի» հետ։ Հանդիպումը կկայանա Կատալոնիայի մայրաքաղաքում՝ Olympic Lluís Companys մարզադաշտում։
Լրագրող Տոմաշ Անդրեուի հաղորդմամբ՝ «Ժիրոնան» «Բարսելոնային» վճարել է 300 հազար եվրո, որպեսզի վերջինս կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուին թույլ տա մասնակցե խաղին:
Իսպանացի հենակետային կիսապաշտպանը 2024 թվականի օգոստոսից վարձավճարով հանդես է գալիս «Ժիրոնայում», «Բարսելոնայից», վարձակալության գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտին։ Աղբյուրի տեղեկություններով՝ նշված գումարը «Բլաուգրանային» վճարել է «Ժիրոնան», որպեսզի ֆուտբոլիստը կարողանա մասնակցել այն թիմի հետ հանդիպմանը, որին պատկանում է։