Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը հերթական գոտեմարտը կանցկացնի հայրենիքում:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության տեղեկացմամբ հայ ըմբիշն առաջիկա օրերին՝ մարտի 28-ին, մրցագորգ դուրս կգա Երևանում կայանալիք Hype Fighting մրցաշարի շրջանակներում։ Նրա մրցակիցը կլինի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշը:
Թեև մրցաշարը կազմակերպվում է խառը մենամարտերի պրոմոուշենի կողմից, Հարությունյան-Ժուբանիշ մրցակցությունն ընթանալու է բացառապես ըմբշամարտի կանոններով:
«Կանգնե՛ք մեր մարզիկի կողքին և միասին վայելենք հաղթանակը»,- երկրպագուներին ուղղված կոչով եզրափակել է ֆեդերացիան իր տարածաց հայտարարությունը։