Հայաստանի ազգային հավաքականի ու Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան` Կառլեն Հովհաննիսյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է Աշտարակում իր մանկության, «Փյունիկի» ակադեմիայում անցած տարիների, ԲԿՄԱ-ում խաղալու, «Փյունիկի» գլխավոր թիմում նորամուտը եվրագավաթային մրցավեճում նշելու, ինչպես նաև ազգային ընտրանու կազմում առաջին հավաքի մասին:
«Երբ լսեցի, որ Եղիշե Մելիքյանը պատրաստվում է ինձ հավաքական հրավիրել, շատ ուրախացա, բայց նաեւ մեծ պատասխանատվություն զգացի։ Հավաքականը մի մակարդակ է, որին ձգտում ես ու սպասելիքները պետք է արդարացնես։ Կարծում եմ իմ ու ողջ ազգի երազանք է Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունում մասնակցելը։ Մենք ձգտելու ենք դրան ու հավատում եմ, որ կարող ենք հասնել»,- ասել է Հովհաննիսյանը։
Հայ կիսապաշտպանն ավելացրել է, որ աշխատասիրությամբ կարող ես հասնել հաջողությունների եւ ինքը կփորձի նույն կերպ գործել ու նվաճումներ ունենալ հավաքականում եւ ակումբում։