SPORTSWORLD.AM

Կվարացխելիան նոր կարգավիճակ է ստացել Վրաստանի ազգային հավաքականում

25 մարտի 2026 | 13:40:24 | 127

Վրաստանի ազգային հավաքականի նոր ավագ է նշանակվել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան։ Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային թիմի մամուլի ծառայությունը։

Վերջին տարիներին Վրաստանի հավաքականի ավագի թևկապը կրել է` Գուրամ Կաշիան, որն օրերս հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին։ 38-ամյա ֆուտբոլիստը «խաչակիրների» կազմում իր հրաժեշտի հանդիպումը կանցկացնի հունիսին։

Նշենք, որ մարտին Վրաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ ուժերը չափելով Իսրայելի և Լիտվայի ընտրանիների հետ։

Կվարացխելիան ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: