Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնարկեց պայքարը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի B լիգայի B2 խմբում:
Մեկնարկային տուրում Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը հանդիպեց Կոսովոյի հասակակիցներին և 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը: Մեր թիմից միակ գնդակը 81-րդ րոպեին հեղինակեց Դավիթ Բաթոյանը: Նա հստակ իրացրեց 11 մետրանոցը:
Երկրորդ մրցափուլում Հայաստանի Մ-19 հավաքականը կհանդիպի Թուրքիայի ընտրանուն: Այդ խաղը կկայանա մարտի 27-ին:
Եվրոպայի Մ-19տ առաջնության որակավորման առաջին փուլ
Հայաստան Մ-19 — Կոսովո Մ-19՝ 1:1
Գոլերը՝ Լորիկ Մեհմետի 19, Դավիթ Բաթոյան 81