SPORTSWORLD.AM

«Արքայական» ակումբը հետաքրքրված է «Ման. Յունայթեդի» ֆուտբոլիստով

30 մարտի 2025 | 14:17:53 | 19

Մադրիդի «Ռեալը» հետաքրքված է  «Մանչեսթեր Յունայթեդի» 30-ամյա կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի ծառայություններով:  Տեղեկացնում է Daily Star-ը։

 

Աղբյուրի հաղորդմամբ «Լոս Բլանկոները» դիտարկում են պորտուգալացի ֆուտբոլիստին  39-ամյա խորվաթ` կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հավանական փոխարինող։ Ֆերնանդեշի հնարավոր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» գնահատվում է 90.000.000 ֆունտ (108.000.000€)։

 

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է կիսապաշտպանին պահել թիմում, սակայն ակումբը ցանկանում է լրացուցիչ եկամուտ ստանալ և կրճատել ծախսերը։

 

Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: