SPORTSWORLD.AM

«Լայպցիգը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

30 մարտի 2025 | 13:34:10 | 18

«Լայպցիգը» հայտարարել է Մարկո Ռոզեին  գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։

 

«ՌԲ Լայպցիգը կիրակի օրը պաշտոնից ազատել է  գլխավոր մարզիչ` Մարկո Ռոզեին։ Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման պահից: Իրենց պաշտոնները լքում են նաև  մարզչական շտաբի անդամներ` Ալեքսանդր Զիկլերը, Մարկո Կուրտը, Ֆրենկ Հայդեքը և Ֆրանկ Էգիգը։

 

Ակումբը մոտ ժամանակներս կհայտարարի, ով կմարզի թիմը մինչև մրցաշրջանի ավարտը»,- ասված է «Լայպցիգի» հայտարարության մեջ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: