SPORTSWORLD.AM

ՀՊԼ. «Արարատ-Արմենիա»-ն հաղթում է «Վանին խոշոր հաշվով

16 մարտի 2026 | 17:24:38 | 93

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի շրջանակում` «Արարատ-Արմենիա»-ն տանն ընդունեց Չարենցավանի «Վանին»: Թիմերի միջև կայացած վերջին տասը խաղերում յոթ անգամ հաղթել են «Սև ու Սպիտակներն» գրանցվել էր երկու ոչ-ոքի, Չարենցավան կան ակումբը առավելության էր հասել մեկ խաղում, որը տեղի ունեցել 2024 թվականի մարտին:

 Հանդիպման մեկնարկում երեւանյան ակումբը ակտիվ սկսեց ստիպելով մրցակցին ամբողջական կազմով մնալ սեփական կիսադաշտում:  Ըստ` sportsworld.am-ի «Սև ու սպիտակների» կազմում ակտիվ էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ` Արթուր Սերոբյանը: Մինչ միջազգային դադարը այս թիմերն ևս մեկ հանդիպում կանցկացնեն արդեն Չարենցավանում: «Արարատ-Արմենիա»-ն իր ակտիվությամբ կարողացավ արագ բացել հաշիվը հանդիպման 15 րոպեին` Զիդան Բանջաքիի գոլի շնորհիվ, որը Գվինեայի 27-ամյա ֆուտբոլիստի կատարմամբ առաջինն էր Ֆաստեքս Պրեմիեր Լիգայում և երկրորդը անընդմեջ խաղերում: Նա բացեց հաշիվը նաև «Նոա»-ի հետ Սուպերգավաթային խաղում (1:0):

Բաց թողած գնդակից հետո Չարենցավան կան ակումբը կրկին պասիվ ֆուտբոլով աչքի ընկավ և հանդիպման 27-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ին (11մ) հարվածի հնարավորություն ընձեռեց որը անվրեպ իրացրեց` Ալիեւն Նդուրը կրկնապատկելով իր թիմի առավելությունը (2:0): Սենեգալցին նույնպես բացեց իր գոլերի հաշիվը Հայաստանի ներքին առաջնությունում: Այսօրվա խաղում` Մանուել Տուլիպան երևանյան ակումբի մեկնարկային կազմում ընդգրկել է չորս հայ ֆուտբոլիստ: Հավելենք հանդիպման ներկա էր նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանը: Հայ մասնագետի գլխավորությամբ մեր ընտրանին մարտի 26-ին և 29-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնի, արտագնա խաղում ուժերը չափելով ԱՄԷ-ի հետ, և տանը կընդունի Բելառուսի ազգային թիմին: 

Երկրորդ խաղակեսը` «Արարարատ-Արմենիա»-ն կրկին ակտիվ սկսեց ինչպես առաջինը: Արարատ-Արմենիա»-ն ըստ` AFSCORE  -ի վիճագրական տվյալների գնդակին տիրում է 60/40% տոկոսային հարաբերակցությամբ: Այս առավելությունը տան տերերը կրկին վերածեցին գոլի, Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան` Արթուր Սերոբյանը եռապատկեց իր թիմի առավելությունը (3:0), որը Սերոբյանի չորրորդ գոլն էր Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում, հավելենք նաև իր կարիերայի ընթացքում ամենաշատը գրավել էր չարենցավանյան ակումբի դարպասը:

Այսպիսով` «Արարատ-Արմենիա»-ն հաղթում է Չարենցավանի «Վանին» վերադարձնելով առաջնության առաջատարությունը վաստակելով 37 միավոր, «Վանը գտնվում է մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում 21 միավորով: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստը ըստ` sportsworld.am-ի ճանաչվում է Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան` Արթուր Սերոբյանը: Նշենք, որ երեկ Երևանի «Ուրարտուն»  18-րդ տուրի շրջանակում տանն ուժերը չափեց «ԲԿՄԱ»-ի հետ առավելության հասնելով 4:1 հաշվով: Այսօր կկայանա նաև ընթացիկ մրցափուլի վերջին հանդիպում, որտեղ «Շիրակը» սեփական հարկի տակ կընդունի Երևանի «Նոա»-ին:

 

ԼՐԱՀՈՍ

14 մարտի 2026 | 16:22:15
ԹՐԱՄՓԸ ԱԱ 2026 Ի ՄԱՍԻՆ
ԼՐԱՀՈՍ

14 մարտի 2026 | 16:22:15
ԹՐԱՄՓԸ ԱԱ 2026 Ի ՄԱՍԻՆ
© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: