Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի շրջանակում` «Փյունիկը» սեփական հարկի տակ կընդունի «Ալաշկերտ»-ին: Հիշեցնենք որ «Նռնագույններն նախորդ տուրում առավելության հասան «Շիրակի նկատմամբ 3:0 հաշվով և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը 32 միավորով, «Ալաշկերտը» հաղթեց առաջնության առաջատար` «Արարատ-Արմենիա»-ին 1:0 հաշվով:
Խաղի միակ և հաղթական գնդակը հեղինակեց` Մոմո Յանսանեն հանդիպման քսաներորդ րոպեին։ Այս խաղից հետո` Արտակ Օսեյանի գլխավորած թիմը վաստակում է 35 միավոր և գլխավորում մրցաշարային աղյուսակը, «Ալաշկերտը» 32 միավորով երրորդն է։