SPORTSWORLD.AM

Կարևոր տեղեկություններ են հայտնվել Լուչիանո Սպալետիի «Յուվենտուսում» ապագայի վերաբերյալ

26 մարտի 2026 | 13:47:54 | 124

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ` Լուչիանո Սպալետին մոտ է ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են եկել պայմանների մեծ մասի շուրջ և այժմ քննարկում են համաձայնագրի վերջնական մանրամասները։ «Յուվենտուսի» ղեկավարությունը հույս ունի վերջնականապես համաձայնեցնել Սպալետիի նոր պայմանագիրը մարտ ամսվա միջազգային դադարի ընթացքում։

Սպալետին «Յուվենտուսը» գլխավորեց աշնանը։ Նրա գլխավորությամբ թուրինյան թիմը խաղաց 28 խաղ, որոնցում հաղթեց 15-ում, պարտվեց վեցում և ավարտեց յոթ ոչ-ոքի։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: