Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ` Ալվարո Արբելոան կիսվել է իր զգացմունքներով Լա Լիգայի 28-րդ տուրում «Էլչեի» դեմ տարած ջախջախիչ հաղթանակից հետո (4:1):
«Ի՜նչ գիշեր էր։ Ես հպարտ եմ և շատ ուրախ եմ այս թիմով», - գրել է Արբելոան սոցցանցի իր էջում։
Իսպանիայի առաջնությունում 28 խաղից հետո «Ռեալ Մադրիդը» ունի 66 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում։ «Էլչեն» 26 միավորով 17-րդ տեղում է։ «Բարսելոնան» 27 խաղից հետո 67 միավորով գլխավորում է աղյուսակը։
Հաջորդ փուլում «Ռեալը» մարտի 22-ին տանը կմրցի «Ատլետիկո Մադրիդի» հետ, իսկ «Էլչեն» մեկ օր առաջ կմրցի «Մալյորկայի» հետ։