«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է քննարկել հոլանդացի մարզիչ Էրիկ տեն Հագի (2022-24) օրոք ձեռք բերված հինգ խաղացողների առաջարկները, հայտնում է` The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը մտադիր է վաճառել հարձակվողներ Ռասմուս Հոյլունդին և Ջոշուա Զիրկզեին, կիսապաշտպաններ Մանուել Ուգարտեին և Մեյսոն Մաունթին, ինչպես նաև դարպասապահ Անդրե Օնանային ։ Ընդգծվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» այս խաղացողների տրանսֆերների վրա ընդհանուր առմամբ ծախսել է 250 միլիոն ֆունտ (287.5 միլիոն եվրո)։
«Կարմիր սատանաները» այս ամռանը մեծ տրանսֆերային արշավ են ակնկալում։ Նրանք ձգտում են ձեռք բերել կիսապաշտպանի, թևային հարձակվողի, ձախ պաշտպանի ու կենտրոնական պաշտպանի։