SPORTSWORLD.AM

«Գանձասարը» արտագնա խաղում առավելության հասավ «Արարատ»-ի նկատմամբ

14 մարտի 2026 | 20:10:55 | 132

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց` Կարեն Բարսեղյանի «Գանձասար»-ին: Թիմերի միջև կայացած վերջին չորս խաղերում գրանցվել են մեկական հաղթանակներ և երկուական ոչ-ոքի: Երևանյան ակումբը վերջին հաղթանակ «Կանաչների» նկատմամբ տոնել է 2024 թվականի օգոստոսին (2:0), «Գանձասարը» նույն թվականի հոկտեմբերին (6:5):

«Կապանցիներն» ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածում կատարած համալրումների շնորհիվ ըստ sportsworld.am ի զգալիորեն բարելավել է խաղային տեմպը: Ինչպես նշել է` Կարեն Բարսեղյանը «Ամեն ինչ ճիշտ ենք անում, բայց գոլ խփեց չունենք»: Հանդիպման ընթացքում հյուրերն ավելի շատ են գնդակով տեղաշարժվում: 27 րոպեների ընթացքում` Նարեկ Ալավերդյանը և խաղընկերները ըստ AFSCORE ի վիճակագրական տվյալների տիրում են գնդակին ժամանակի 63/37% տոկոսային հարաբերությամբ կազմակերպելով 29 գրոհ: 

Գնահատելով առաջին խաղակեսը կարող ենք ասել` «Գանձասարը» ակտիվ ֆուտբոլ ցուցադրեց որով աչքի չընկավ` «Արարատը»: Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Կապանցիներն» բացեցին հանդիպման հաշիվը, Շունտո Կանադայի փոխանցումից հետո` Բերտրան Մանին խոցեց երեւանյան ակումբի դարպասը (1:0), որն կամերունցի ֆուտբոլիստի կատարմամբ առաջինն էր Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 2025/26 մրցաշրջանում: Սյունիքի մարզը ներկայացնող ակումբից պահանջվեց ութ րոպե իրենց առավելությունը զարգացնելու համար: Հանդիպման 57-րդ րոպեին Լուկա Ռոդրիգեսը կրկնապատկում է իր թիմի առավելությունը (2:0), Մարիանո Ահուանգբոյի հետ համագործակցության շնորհիվ (2:0):

Այսպիսով «Գանձասարը» հաղթում է` «Արարատին» վաստակելով 14 միավոր և զբաղեցնում մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը, «Արարատը» իր ակտիվում ունի 6 միավոր և եզրափակում Հայաստանի ներքին առաջնության մրցաշարային աղյուսակը:

ԼՐԱՀՈՍ

14 մարտի 2026 | 16:22:15
ԹՐԱՄՓԸ ԱԱ 2026 Ի ՄԱՍԻՆ
ԼՐԱՀՈՍ

14 մարտի 2026 | 16:22:15
ԹՐԱՄՓԸ ԱԱ 2026 Ի ՄԱՍԻՆ
© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: