Hype Fighting լիգայի ղեկավար Արման Մարտիրոսյանը հայտնել է, որ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար` Արման Ծառուկյանն արդեն ապրիլի 8-ին գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի կազմակերպության մրցաշարում։ Հայ մարտիկի մրցակիցը կլինի ամերիկացի Դիլոն Դենիսը։
«Արդյո՞ք Արմանը հաջորդ գոտեմարտը կանցկացնի Hype FC-ի շրջանակում արդեն ապրիլի 8-ին Սան Պաուլոյում։ Այո, և 99,9 տոկոս հավանականությամբ նրա մրցակիցը կլինի Դիլոն Դենիսը»,- նշել է Մարտիրոսյանը Red Corner MMA YouTube-յան ալիքին տված հարցազրույցում։
Նշենք, որ 29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրած պրոֆեսիոնալ մենամարտերում տարել է 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ) և կրել երեք պարտություն: