ԱՄՆ նախագահ` Դոնալդ Թրամփն անհանգստություն է հայտնել աշխարհի 2026 թվականի առաջնությանն Իրանի ազգային հավաքականի հնարավոր մասնակցության կապակցությամբ։
«Մենք պատրաստ ենք ողջունել Իրանին մունդիալում, սակայն ես իսկապես կարծում եմ, որ նրանք չպետք է այնտեղ լինեն՝ հանուն իրենց կյանքի և անվտանգության»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Հավելենք, որ Իրանի ընտրանին վիճակահանության արդյունքում ընդգրկվել է G խմբում՝ Բելգիայի, Եգիպտոսի և Նոր Զելանդիայի հավաքականների հետ միասին։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը նախատեսված է անցկացնել Կանադայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։
Ավելի վաղ Իրանի սպորտի նախարարը պաշտոնապես հայտնել էր, որ ազգային թիմը չի մասնակցելու մրցաշարին, ինչի պատճառով ՖԻՖԱ-ն պահուստային ծրագիր է մշակում պաշտոնական հրաժարման դեպքում այլընտրանքային լուծում գտնելու համար։