Լա Լիգայի 28-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղից առաջ «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է ակումբից հիմնական խաղացողների հեռանալու մասին լուրերին։
«Մենք հաղթեցինք «Բրյուգեի» դեմ խաղում, և ամեն ինչ կախված էր Օբլակի փրկությունից։ «Բարսելոնայի» դեմ խաղում հաղթեցինք 4-0 հաշվով, և ամեն ինչ վերագրվեց Գրիզմանի հեռանալուն։ «Տոտենհեմի» դեմ խաղում հաղթեցինք 5-2 հաշվով, և ամեն ինչ կախված էր Խուլիան Ալվարեսից։
«Ես մեր ժողովրդին ասում եմ, որ մենք լավ ենք։ Ես ասացի, որ մենք կպայքարենք, և մենք կպայքարենք», Սիմեոնեի խոսքերն մեջբերում է` ESPN-ը։
Իսպանիայի Լա լիգայի 27 խաղից հետո «Ատլետիկոն» իր ակտիվում ունի 54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը