SPORTSWORLD.AM

«Բարսելոնան» ցանկանում է նոր կիսապաշտպան ձեռք բերել

14 մարտի 2026 | 14:36:20 | 104

Կատալոնական «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի նախաշեմին դիտարկում է հարձակման եզրերը ուժեղացնելու և նոր թևային հարձակվողներ ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է` The Telegraph-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ «կապտանռնագույններն» վերլուծում են այս պաշտոնի մի քանի թեկնածուների, չնայած այն հանգամանքին, որ թիմն ունի Մարկուս Ռեշֆորդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդից» գնելու հնարավորություն։

28-ամյա անգլիացու ապագան կատալոնական ակումբում դեռևս որոշված չէ: Չնայած նրան, որ թե՛ խաղացողը, թե՛ «Բարսելոնայի» ղեկավարությունը նախկինում հետաքրքրված էին լիարժեք համաձայնագրով, վերջնական որոշում դեռևս չի կայացվել: «Չելսիի» թևային հարձակվող Պեդրո Նետոն նույնպես հիշատակվում է որպես հնարավոր ուժեղացման տարբերակ:

Հիշեցնենք, որ Ռեշֆորդը «Բարսելոնա» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» մինչև 2026 թվականի հունիսի 30-ը վարձակալությամբ։ Պայմանագիրը ներառում է խաղացողին մոտ 30 միլիոն եվրոյով գնելու հնարավորություն։

ԼՐԱՀՈՍ

14 մարտի 2026 | 16:22:15
ԹՐԱՄՓԸ ԱԱ 2026 Ի ՄԱՍԻՆ
ԼՐԱՀՈՍ

14 մարտի 2026 | 16:22:15
ԹՐԱՄՓԸ ԱԱ 2026 Ի ՄԱՍԻՆ
© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: