SPORTSWORLD.AM

Արնե Սլոտ. «Ես մամուլի ասուլիսների ժամանակ 150 անգամ ասել եմ»

14 մարտի 2026 | 14:19:19 | 94

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ` Արնե Սլոտը մեկնաբանել է վնասվածք ստացած հարձակվող` Ալեքսանդր Իսակի հետ կապված իրավիճակը: Նա նշել է, որ Իսակի բացակայությունը մրցաշրջանի մեծ մասի ընթացքում էական ազդեցություն է ունեցել թիմի խաղի վրա։

«Ես մամուլի ասուլիսների ժամանակ 150 անգամ ասել եմ, թե «Արսենալի» դեմ խաղում մեր մրցակիցների համեմատ քանի գոլային պահ ունեինք։ Կարծում եք՝ դա կազդե՞ր խաղի վրա, եթե վերջին երեք, չորս կամ հինգ տարիների ընթացքում մենք ունենայինք այս լիգայի լավագույն ռմբարկուներից մեկին՝ Իսակին, ամբողջ մրցաշրջանի ընթացքում»:

«Ենթադրենք, որ [Իսակը] կվերադառնա ապրիլի սկզբին, բայց դրանից առաջ նա բացակայել է... երեքուկես ամիս։ Այդ ընթացքում նա չի մարզվել թիմի հետ։ Վերջին անգամ նրան որոշ ժամանակ պահանջվեց մարզավիճակը վերականգնելու համար։ Ես իսկապես անհամբեր սպասում եմ նրա վերադարձին, բայց մենք չպետք է ակնկալենք, որ նա կհամապատասխանի այն մակարդակին, որի համար մենք վճարել ենք, հենց որ խաղադաշտ դուրս գա», - Սլոթի խոսքերն է

 

ԼՐԱՀՈՍ

14 մարտի 2026 | 16:22:15
ԹՐԱՄՓԸ ԱԱ 2026 Ի ՄԱՍԻՆ
ԼՐԱՀՈՍ

14 մարտի 2026 | 16:22:15
ԹՐԱՄՓԸ ԱԱ 2026 Ի ՄԱՍԻՆ
© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: