SPORTSWORLD.AM

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» կարող են մրցակցել Բունդեսլիգայի 50-60 միլիոն եվրոյի վինգերի համար

14 մարտի 2026 | 13:59:26 | 93

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» «Քյոլնի» թևային Սաիդ Էլ Մալիի համար հիմնական հավակնորդների շարքում են, հայտնում է` «Caught Offside»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Քյոլնը» իրատեսորեն գնահատում է 19-ամյա թևային հարձակվողի ապագան և պատրաստ է ընդունել 50-60 միլիոն եվրոյի տրանսֆերային առաջարկներ։

Էլ-Մալան այս մրցաշրջանում մասնակցել է 27 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է ութ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

14 մարտի 2026 | 16:22:15
ԹՐԱՄՓԸ ԱԱ 2026 Ի ՄԱՍԻՆ
ԼՐԱՀՈՍ

14 մարտի 2026 | 16:22:15
ԹՐԱՄՓԸ ԱԱ 2026 Ի ՄԱՍԻՆ
© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: