SPORTSWORLD.AM

Մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարը

13 մարտի 2026 | 15:11:37 | 101

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր՝ մարտի 13-ին, պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները։

 Հայաստանի ներկայացուցիչներից այսօր մրցագորգ դուրս կգան հետևյալ մարզիկները.

 55 կգ – Մանվել Խաչատրյան

63 կգ – Արմեն Սուքիասյան

77 կգ – Սամվել Տերտերյան

87 կգ – Վիգեն Նազարյան

130 կգ – Արամայիս Հարությունյան

Հավելենք ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել էր 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ՝ թիմային պայքարում զբաղեցնելով երրորդ տեղը։ Եվրոպայի առաջնության ավարտը նախատեսված է մարտի 15-ին։

ԼՐԱՀՈՍ

14 մարտի 2026 | 16:22:15
ԹՐԱՄՓԸ ԱԱ 2026 Ի ՄԱՍԻՆ
ԼՐԱՀՈՍ

14 մարտի 2026 | 16:22:15
ԹՐԱՄՓԸ ԱԱ 2026 Ի ՄԱՍԻՆ
© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: