SPORTSWORLD.AM

«Արսենալը» բանակցություններ է սկսել «Լայպցիգի» հետ

13 մարտի 2026 | 14:49:41 | 101

Լոնդոնի «Արսենալը» բանակցություններ է սկսել «ՌԲ Լայպցիգի» կենտրոնական պաշտպան` Կաստելո Լյուկեբի հետ պայմանագիր կնքելու համար LEquipe-ի տեղեկացմամբ՝ ֆրանսիացին պլանավորում է լքել գերմանական ակումբը երեք մրցաշրջանից հետո։

Աղբյուրի տվյալներով՝ «Ցուլերը» 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում են 60-70 միլիոն եվրո։ «Արսենալի» սկաուտը Լյուկեբին դիտարկել է փետրվարի 21-ին Բունդեսլիգայի «Բորուսիա Դորտմունդի» դեմ խաղի ժամանակ (2:2): Պաշտպանը կցանկանար շարունակել կարիերան անգլիական կամ իսպանական լիգաներում։

Լուկեբան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 23 խաղի բոլոր մրցաշարերում՝ դարձել է մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Ըստ Transfermarkt.com-ի  տեղեկատվության համաձայն՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

14 մարտի 2026 | 16:22:15
ԹՐԱՄՓԸ ԱԱ 2026 Ի ՄԱՍԻՆ
ԼՐԱՀՈՍ

14 մարտի 2026 | 16:22:15
ԹՐԱՄՓԸ ԱԱ 2026 Ի ՄԱՍԻՆ
© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: