Երևանի «Նոա»-ն Հայաստանի Սուպերգավաթի շրջանակում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց` «Արարատ-Արմենիա»-ին: Երկու թիմերն տիտղոսի համար հանդիպել են Հայաստանի գավաթի 2024/25 մրցաշրջանի եզրափակչում որն ավարտվեց` Հովհաննես Համբարձումյանի և խաղընկերների հաղթանակով (3:1): Հավելենք մինչ այս խաղը գործող սուպերգավաթակիրն` «Արարատ-Արմենիա»-ն է:
Հանդիպման մեկնարկային րոպեներին գործող սուպերգավաթակիրը ճնշում գործադրեց` «Նոա»-ի նկատմամբ և հանդիպման իններորդ րոպեին` Զիդան Բանջաքին բացեց հաշիվը (1:0), հյուրերին տալով հաղթողի կարգավիճակ:
«Արարատ-Արմենիա»-ն հաշիվը բացելուց հետո չթուլացրեց խաղային տեմպը` «Նոա»-ին թույլ չտալով ներխուժել իր տուգանային հրապարակ: Առաջին խաղակեսի վերջնամասում (11մ) հարվածով` Հելդեր Ֆերեյրան վերականգնեց հանդիպման հաշիվի հավասարակշռությունը:
Երկրորդ խաղակեսում Հայաստանի չեմպիոն/գավաթակիրը լավ ունեցավ, որտեղ կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն տան տերերը բարձր հարվածեցին: Երկրորդ խաղակեսի ընթացքում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը աչքի ընկավ ավելի ակտիվ ֆուտբոլով: Հաջորդ հանդիպումը` «Նոա»-ն կանցկացնի Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի շրջանակում արտագնա խաղում ուժերը չափելով Գյումրիի «Շիրակի» հետ, «Արարատ-Արմենիա»-ն տանը կընդունի Չարենցավանի «Վանին»: Հիշեցնենք` «Արարատ-Արմենիա»-ն գլխավոր էջ ներքին առաջնության մրցաշարային աղյուսակը 34 միավորով, «Նոա»-ն վաստակած 26 միավորով հինգերորդ տեղում է:
Հանդիպման 85-րդ րոպեին «Նոա»-ն նետվեց ակնհայտ գրոհի, որը կասեցվեց մրցակցի կողմից, որից հետո տան տերերը անկյունային խաղարկումից չկարողացան խոցել` Բրունո Խինտույի պաշտպանած դարպասը, սակայն «Արարատ-Արմենիա»-ի դարպասը շարունակում էր մնալ պաշարման մեջ: Ավելացված ժամանակում եղան գրոհներ, սակայն հաշիվը մնաց անփոփոխ (1:1):
«Նոա» ն հաղթեց հետխաղյա 11մ հարվածաշարում (5։3) նվաճելով Հայաստանի Սուպերգավաթը։