SPORTSWORLD.AM

Ըմբշամարտի ԵԱ. Խաչատուր Խաչատրյանը հաղթանակի է հասել 40 վարկյանում

12 մարտի 2026 | 00:26:54 | 74

Սերբիայի Զրենյանին քաղաքում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է Վաստակել: Այս անգամ պատվո հարթակ  բարձրացավ 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը։

Բրոնզե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը մրցել է Բելառուսի ներկայացուցիչ` Ստյապան Մանդրիկի հետ։ Խաչատրյանը փայլուն ելույթ է ունեցել և գորգ դուրս գալուց ընդամենը 40 վայրկյան անց վստահ հաղթանակ է տոնել մրցակցի նկատմամբ։ Այս տպավորիչ հաջողության շնորհիվ հայ մարզիկն իր կարիերայում արդեն երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։

Հավելենք, որ մրցումային օրվա ընթացքում երրորդ տեղի համար պայքարելու հնարավորություն ուներ նաև մեր թիմի մեկ այլ ներկայացուցիչ՝ 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը։ Վերջինս, սակայն, չի կարողացել հաղթահարել ռուսաստանցի Մուստաֆագաջի Մալաչդիբիրովի արգելքը և անմասն է մնացել մեդալներից։

ԼՐԱՀՈՍ

14 մարտի 2026 | 16:22:15
ԹՐԱՄՓԸ ԱԱ 2026 Ի ՄԱՍԻՆ
ԼՐԱՀՈՍ

14 մարտի 2026 | 16:22:15
ԹՐԱՄՓԸ ԱԱ 2026 Ի ՄԱՍԻՆ
© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: