SPORTSWORLD.AM

ՀՊԼ. «ԱԼԱՇԿԵՐՏԸ» ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ ԱՌԱՋԱՏԱՐ «ԱՐԱՐԱՏ ԱՐՄԵՆԻԱ» Ի ՆԿԱՏՄԱՄԲ

07 մարտի 2026 | 20:06:02 | 83

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում Երևանի «Ալաշկերտ» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տան տիրոջ կարգավիճակում ընդունեց առաջատար` «Արարատ-Արմենիա»-ին:

«Արարատ-Արմենիա»-ն մինչ այս անցկացրել է մեկ հանդիպում Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի շրջանակում ուժերը չափելով` Գյումրիի «Շիրակի» հետ (1:0), Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի կազմում միակ և հաղթական գոլը հեղինակել է` Ալիուն Նդուրը ով ընդգրկված չէ մեկնարկային կազմում:

Առաջին խաղակեսում` Վահե Գևորգյանի տղաները ավելի շատ են տիրում գնդակին, կարելի ասել, որ խաղն վերցրել էր իր ձեռքը, սակայն ակտիվ գործունեությունների չի դիմում ինչպես նաև «Արարատ-Արմենիա»-ն: Երկու թիմերի համար այս խաղը կարևոր նշանակություն ունի և ձգտում են առավելության հասնել: «Ալաշկերտը» հաղթանակի դեպքում կկրճատի միավորների տարբերությունը մրցակցի նկատմամբ, իսկ Արմեն Համբարձումյան և խաղընկերները կբարելավեն իրենց միավորների քանակը: Հանդիպման 57-րդ րոպեին Կարեն Նալբանդյանի նախաձեռնած գրոհը շարունակեցին Օլավալե Ֆառայոլան և Մոմե Տուրեն ով բացեց հանդիպման հաշիվը (1:0) Սա Ֆառայոլայի համար ընթացիկ մրցաշրջանում վեցերորդ գոլային փոխանցում էր: Մոմո Տուրեն այս մրցաշրջանում ութ գոլով հավասարվեց իր խաղընկեր` Կարեն Նալբանդյանին: Լավագույն ռմբարկուների ցուցակ գլխավորում է Երևանի «Ոիրարտու»-ի բրազիլացի 26-ամյա հարձակվող` Բրունո Միշելը 13 գոլով:

Այս խաղից հետո` «Ալաշկերտը» վաստակում է 32 միավոր զբաղեցնելով Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը, «Արարատ-Արմենիա»-ն շարունակում է մնալ առաջնության առաջատարը 34 միավորով:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: