«Ալաշկերտի գլխավոր մարզիչ` Վահե Գևորգյանը Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի «Ալաշկերտ» «Արարատ-Արմենիա» (1:0) հանդիպման ընթացքում ստացել է 2025 թվականի լավագույն մարզչի մրցանակը: Այն հայ մասնագետին հանձնեց ՀՖՖ գլխավոր քարտուղար` Էդգար Պետրոսյանը:

2025 թվականին` Վահե Գևորգյանը աշխատել է նաև «Վանում»։ Հիշեցնենք` «Ալաշկերտը» վաստակած 32 միավորով զբաղեցնում է Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: