SPORTSWORLD.AM

ՀՊԼ. «ԱՐԱՐԱՏԸ» ՀԱՂԹՈՒՄ Է «ՎԱՆԻՆ» ԿՈՌԵԿՏ ՊԱՅՔԱՐՈՒՄ

07 մարտի 2026 | 17:16:50 | 41

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի շրջանակում Չարենցավանի «Վանը» սեփական հարկի տակ ընդունեց Երևանի «Արարատ»-ին: Այս հանդիպումը` Հրայր Մկոյանի և խաղընկերների համար առաջինն էր ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածում, «Արարատը» մեկ պաշտոնական խաղը անցկացրել է Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում «Ուրարտու»-ի հետ 0:3):

17-րդ տուրը մեկնարկեց երեկ` մարտի 6-ին` «Գանձասար» «Ուրարտու» (2:2) խաղով, որտեղ կապանցիները հաղթում էին 2:0 հաշվով` Շունտո Կանադայի և Բրուգել Մարիանո Բերտոյի գոլերի շնորհիվ, բայց «Ուրարտուն» մրցակցին և պատասխան երկու գնդակ ուղարկեց` Նիկիտա Լոբուսովի պաշտպանած դարպասը: Երևանյան ակումբի կազմում գոլերը հեղինակեցին` Անտոն Բրատկովը և Նարեկ Աղասարյանը: Այսօր նախատեսված է նաև «Ալաշկերտ» «Արարատ-Արմենիա» հանդիպումը որը կկարողանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Առաջին խաղակեսը «Վանը» և «Արարատը» ոչ ակտիվ ֆուտբոլ ցուցադրեցին: Ըստ AFSCORE-ի վիճակագրական տվյալների` «Արարատը» գնդակին տիրում էր 53/47% տոկոսային հարաբերությամբ, հարվածներով երևանյան թիմը կրկին առավելություն ունեցավ (35/22), վտանգավոր գւոհներ` 15/9:

Թիմերի միջև կայացած վերջին երկու խաղերը ավարտվել են Չարենցավան կան ակումբի հաղթանակով:

Երկրորդ խաղակեսում ինչպես առաջինում ակտիվություն չնկատվեց: Ընդհանուր առմամբ թիմերը կոռեկտ պայքար էին առաջարկում միմյանց: Հանդիպման մրցավար` Յուրա Մահտեսյանը մեկ դեղին քարտ է ցույց տվել, զուգաշացվեց «Արարատի» երիտասարդ ֆուտբոլիստ` Արամ Ասլանյանին ով օրեր անց կնշի ծննդյան 21 ամյակը: Օնլայն աղյուսակում` «Վանը» իր ակտիվում ունի 23 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղը, «Արարատը» չորս միավորով եզրափակում է աղյուսակը:

«Վանը» գրեթե ամբողջ խաղի ընթացքում չունենալով գոլային պահ հանդիպման 77-րդ րոպեին` Բենիկ Հովհաննիսյանի փոխանցումից, Մաուրո Դոս Սանթոսը գրավում է` «Արարատի» դարպասը (1:0): Երևանյան թիմը հանդիպման 85-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը` Մամադու Դումբիայի  գոլի շնորհիվ (1:1), որը առաջինն էր` պորտուգալացի` Ռիկարդո Դիոնիսիոյի` «Արարատը» գլխավորելուց հետո: Հանդիպման ավելացված ժամանակի ընթացքում հյուրերը դրեցին հանդիպման վերջակետը` Մամադու Դոմբիայի իրացված (11մ) հարվածով (2:1 դուբլ):

«Արարատը» վերջին անգամ` «Վանին» չոր հաշվով հաղթել է 2024 թվականի փետրվարին: Այսպիսով` «Արարատը» միավորների թիվը հասցնում է վեցի, սակայն մնում էր տասներորդ տեղում, «Վանը» 21 միավորով վեցերորդն է:

 

Լուսանկարն` «Արարատ» ՖԱ-ի

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: