Շաբաթ օրը Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Լա լիգայի շրջանակում տնային հանդիպում կանցկացնի «Լեգանեսի» հետ։ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ` Կառլո Անչելոտտին խոստովանել է հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի ընդգրկվի մեկնարկային կազմում։
Բրազիլացի ֆուտբոլիստը երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Բրազիլիայի հավաքականի կազմում խաղացել է Արգենտինայի ընտրանու դեմ:
«Վինիսիուսը կհանգստանա՞: «Չգիտեմ: Նա վերադարձել է ազգային թիմից լավ մարզավիճակով: Կազմը կտեսնեք վաղը», – ասաց Անչելոտտին լրագրողներին: