Будилник Тикнизяна տելեգրամյան ալիքը:"/>
ՖԻՖԱ-ն Երևանի «Ուրարտուին» արգելել է նոր ֆուտբոլիստներ գրանցել երեք տրանսֆերային պատուհանների ընթացքում՝ սկսած 2026 թվականի մարտի 5-ից, հայտնում է Будилник Тикнизяна տելեգրամյան ալիքը:
Սովորաբար նման արգելքները կիրառվում են որպես ապահովման միջոց։ Եթե ակումբը լուծի իր խնդիրները, ապա արգելքը ժամկետից շուտ կհանվի։
Օրինակ՝ Առաջին խմբի «Լեռնային Արցախ» ՖԱ-ի տրանսֆերային արգելքը, որը ՖԻՖԱ-ի կողմից սահմանվել էր 2025 թվականի նոյեմբերին, հանվել է 2026-ի փետրվարին։
Այս պահին, բացի «Ուրարտուից», Հայաստանում տրանսֆերների արգելքի տակ են գտնվում նաև «Լոռի» և «Վեստ Արմենիա» ակումբների նկատմամբ, որոնք պրոֆեսիոնալ լիգաներում թիմեր չունեն։
Հիշեցնենք` «Ուրարտուն զբաղեցնում է` Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը վաստակած 29 միավորով։