SPORTSWORLD.AM

Վերոնիկա Մայորը տասը մետր մրցաձևի հաղթող

01 մարտի 2026 | 17:02:45 | 62

Կանանց օդամղիչ ատրճանակ մրցաձևում Եվրոպայի չեմպիոնը  ներկայացնում է Հունգարիան։

⠀Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորը դարձավ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց օդամղիչ ատրճանակ 10 մետր մրցաձևի հաղթողը:

⠀Օդամղիչ ատրճանակ կանանց 10 մետր մրցապայքարում եզրափակիչ էին դուրս եկել Հունգարիայի, Սլովենիայի, Ավստրալիայի, Լատվիայի, Խորվաթիայի, չեզոք դրոշի ներքո հանդես եկող մեկ մարզիկ ու Բուլղարիայի երկու ներկայացուցիչ:

⠀Այս ձևում 238.8 միավորով Եվրոպայի չեմպիոն դարձավ հունգար Վերոնիկա Մայորը: Երկրորդ տեղում 238.2 միավորով Սլովենիայից Մանյա Սլակն է, իսկ եռյակի վերջում` 215.0 միավորով բուլղար Անտուանետա Կոստադինովան է:

⠀Կանանց թիմային հաշվարկում առաջին տեղում Հունգարիան է, երկրորդը` Վրաստանը, իսկ եռյակը եզրափակում է` Բուլղարիան

ԼՐԱՀՈՍ

26 փետրվարի 2026 | 19:53:00
Պատմական խաղի սպասումով
ԼՐԱՀՈՍ

26 փետրվարի 2026 | 19:53:00
Պատմական խաղի սպասումով
© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ