SPORTSWORLD.AM

Սարգիս Հովսեփյանը գրառում է կատարել

28 մարտի 2025 | 18:52:36 | 28

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպանը և թիմի ավագ` Սարգիս Հովսեփյանը գրառում է կատարել սոց ցանցի իր էջում ՀՖՖ ներկայիս ղեկավար կազմի վերաբերյալ:

 

«ՀՖՖ ներկայիս կազմը՝ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի գլխավորությամբ, պետք է ներողություն խնդրեն հրաժարականը ուշացնելու համար:

Ձեր կառավարման տարիներին տեղի ունեցող վատ իրադարձությունները և գրանցված արդյունքները փաստեր են, տեսել են բոլորը, և դա իրականություն է: 

Ժամանակն է, որ բոլորը ընդունեն, որ սխալվել են և ձախողել են Ֆուտբոլի կառավարումը , քանի որ այն ղեկավարել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ:

Դուք ունեցել եք տասնյակ 2 ամիսներ , տարիներ, բայց ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել ՝ տեղի է ունեցել ճիշտ հակառակը, իսկ, եթե կարճ ժամանակում հնարավոր էր Հայկական ֆուտբոլի պատիվը բարձր պահել , ինչու՞ դա տեղի չի ունեցել : 

Ընդունե՛ք իրականությունը , հրաժարական տվեք , հեռացե՛ք ի շահ Հայկական ֆուտբոլի»: Գրել է Հովսեփյանը:

Լուսանկարը` Սարգիս Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: