Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ` Ժոան Լապորտան հայտարարել է, որ «Բլաուգրանան» այս մրցաշրջանում կհաղթի Իսպանիայի առաջնությունում։
«Մենք ջախջախել ենք Մադրիդի «Ռեալին» մեր վերջին երեք եզրափակիչներում։ Հիմա մենք պետք է վերադառնանք ճիշտ ուղու վրա և մրցենք «Ատլետիկոյի» հետ։ Մեր թիմը կհաղթի Լա Լիգան՝ չնայած բոլոր դժվարություններին», - Լապորտայի խոսքերն մեջբերում է` Sport.es-ը։
Իսպանիայի առաջնության 25 տուրից հետո «Կապտանռնագույններն» վաստակած 61 միավորով Կա Լիգայի առաջատարն են, Մադրիդի «Ռեալը» երկրորդ տեղում է՝ 60 միավորով։ «Վիլյառեալը» 51 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։