Անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ` Յուրգեն Կլոպը մի շարք պահանջներ է առաջ քաշել, որոնք պետք է բավարարվեն, եթե Մադրիդի «Ռեալն» ամռանը նրան առաջարկի գլխավորել թիմը, հայտնում է` Sports UK-ն:
Հաղորդվում է, որ գերմանացի մասնագետը ցանկանում է ուժեղացնել կազմը երկու կենտրոնական պաշտպանով և երկու կիսապաշտպանով։ Բացի այդ, նա պնդում է, որ բրազիլացի հարձակվող Էնդրիկն անպայման վերադառնա թիմ։
Նշվում է նաև, որ Կլոպն պատրաստ է դիտարկել ակումբի երկու ներկայիս աստղերի՝ Ջուդ Բելինգհեմի և Էդուարդո Կամավինգայի վաճառքի կամ հեռանալու տարբերակը։
Ընդգծվում է, որ մարզիչը նախապես հստակեցրել է իր դիրքորոշումն ու Մադրիդի «Ռեալի» հետ հնարավոր համագործակցության խիստ պայմանները։