«Վեսթ Հեմի» հարձակվող` Ջարոդ Բոուենը կասկածի տակ է դնում իր ապագան «Մուրճերում», որտեղ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը, հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմ Հոտսպուրը»։ Նշվում է, որ «կարմիր սատանաները» կարող են թիրախավորել Բոուենին, եթե «Վեսթ Հեմը» դուրս մնա Անգլիայի Պրեմիեր լիգայից։
Լոնդոնյան ակումբը դժկամությամբ է բաց թողնում իր ավագին և պահանջելու է զգալի տրանսֆերային վճար։ «Մուրճերը» անգլիացուն գնահատում են 60 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Բոուենը մասնակցել է 29 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով ութ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում: Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքն կազմում է 35 միլիոն եվրո:
27 տուրից հետո «Վեսթ Հեմը» վաստակած 25 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղը՝ դուրս մնալու գոտում։