«Մանչեսթեր Սիթին» ուշադիր հետևում է «Ռեալ Մադրիդի» թևային հարձակվող Վինիսիուս Ժունիորի պայմանագրային իրավիճակին ։ Ակումբը հույս ունի համոզել բրազիլացուն միանալ թիմին, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը կարող է Վինիսիուսին առաջարկել պայմանագրային պայմաններ, որոնք «Ռեալը» չի ցանկանում առաջարկել աշխատավարձի սահմանափակման պատճառով։ Ընդգծվում է, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է համոզել թևային հարձակվողին չերկարաձգել աշխատանքային պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, որն նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: