Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է 75 միլիոն ֆունտ ստեռլինգով (85.5 միլիոն եվրո) ձեռք բերել «Նյուքասլի» թևային հարձակվող Էնթոնի Գորդոնին, հայտնում է` The Sun-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Արսենալը» 25-ամյա թևայինի համար պայքարում առաջ է անցել «Լիվերպուլից» և «Մանչեսթեր Յունայթեդից»։ Գորդոնի հնարավոր տեղափոխությունը լոնդոնյան ակումբ կարող է նշանակել հարձակվող Գաբրիել Մարտինելիի հեռանալը։
Գորդոնը «Նյուքասլ»-ում խաղում է 2023 թվականի հունվարից։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 38 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 14 գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։