Կոնֆերենցիաների Լիգայի անցումային Փլեյ օֆֆ փուլի պատասխան խաղում Երևանի «Նոա»-ն հյուրընկալվելիս ուժերը չափեց Նիդերլանդական` «Ազ-Ալկմար»-ի հետ:
Հանդիպման մեկնարկում ավելի շատ գնդակին տիրում էին տան տերերը և հանդիպման հինգերորդ րոպեին` Ռո-Զանգելո Դաալը բացեց հաշիվը (1:0) դիմակայությունում (1:1):
Ստանձնելով պարտվողի դերը Հայաստանի ներկայացուցիչը ունեցավ հնարավորություն, սակայն Հելդեր Ֆերեյրան կլորն ուղարկեց երկրպագուների ուղղությամբ: Հարկ է նշել, որ «Նոա»-ն իր վերջին արտագնա հաղթանակը տոնել «Օլիմպիա Լյուբլանիա»-ի նկատմամբ, որտեղ հետրիկ էր ձևակերպել` Իրան Ուլադ Օմարը:
Հանդիպման 39-րդ րոպեին Սվեն Միյնանսը օգտվելով` «Նոա»-ի պաշտպանների սխալից կրկնապատկում է իր թիմի առավելությունը (2:0) առաջ մղելով նաև դիմակայությունում (2:1):
Երկրորդ խաղակեսի մեկնարկում` Սվեն Միյնանսը եռապատկեց հաշիվը (3:0) ում հսկողությունից դուրս թողեց` Կամ Էտեկին: 28-ամյա կամերունցի ֆուտբոլիստը փորձառու է, բայց կորցնելով կենտրոնացվածությունը սխալ թույլ տվեց, որից օգտվեց` «Ազ-Ալկմար»-ի ֆուտբոլիստը:
Ինչպես առաջին խաղակեսում այնպես էլ երկրորդում` «Ազ-Ալկմարը» ճնշում գործադրեց` «Նոա»-ի նկատմամբ: Ինչպես նշել էր` Սանդրո Պերկովիչը նախախաղային ասուլիսի ընթացքում Հավատում ենք մեր որակներին և վաղը մինչև խաղի մեկնարկը լրիվ պատրաստված կլինենք այն ամենին, ինչ մեզ կսպասվի խաղադաշտում»: Խորվաթ մասնագետի խոսքով բարդ հանդիպում էր սպասվում Հայաստանի ներկայացուցչին, որն արտացոլվեց խաղադաշտում: Հանդիպման ավելացված ժամանակի առաջին րոպեին` Իսակ Ջեսեսը հաշիվը դարձրեց 4:0 (4:1):
Այսպիսով` «Նոա»-ն ավարտում է ճանապարհորդությունը պայքարը Կոնֆերենցիաների Լիգայի ընթացիկ խաղարկությունում: Ըստ sportsworld.am-ի ընդհանուր առմամբ երևանյան ակումբի մրցելույթները հաջող էին: Սանդրո Պերկովիչի գլխավորությամբ Հովհաննես Համբարձումյանը և խաղընկերները նոր նշաձող սահմանեցին հայկական ակումբային ֆուտբոլում: Հավելենք Հայաստանի ներկայացուցչի հաջող ելույթները նպաստեցին ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը բարձրացավ 33-րդ տեղը: Այն ապահովում է հայկական մեկ ակումբի մասնակցությունը ՈՒԵՖԱ-ի ԵՎրոպա Լիգայի որակավորման փուլում 2027/28 մրցաշրջանից: