Հայաստանի գործող չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ն շարունակում է ճանապարհորդությունը ԵՎրոպայում Երևանյան ակումբը հասավ պատմական նվաճման Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ, նվաճելով Կոնֆերենցիաների Լիգայի անցումային Փլեյ օֆֆ փուլի ուղեգիր:
1/16 եզրափակչում Հովհաննես Համբարձումյանը և խաղընկերները ուժերը չափեցին Նիդերլանդական` «Ազ-Ալկմարի» հետ, Երևանում առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 1:0 հաշվով: Հանդիպման միակ և հաղթական գնդակը հեղինակեց թիմի ավագ` Հովհաննես Համբարձումյանը երկրորդ խաղակեսի գրեթե մեկնարկում:
Հայաստանի կրկնակի գավաթակիրը մրցավայր է մեկնել որոշակի առավելությամբ, սակայն ըստ sportsworld.am-ի սպասվում է բարդ հանդիպում: Այդ մասին երեկ կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում խոսել է` Սանդրո Պերկովիչը նշելով` «Հավատում ենք մեր որակներին և վաղը մինչև խաղի մեկնարկը լրիվ պատրաստված կլինենք այն ամենին, ինչ մեզ կսպասվի խաղադաշտում»:
Խորվաթ մասնագետի գլխավորությամբ ընթացիկ մրցաշարում խաղադաշտում գործել է տարբեր տակտիկական դասավորվածությամբ:
Լուսանկարը` Fc Noah
Սանդրո Պերկովիչի դերը «Նոա»-ում
Ըստ sportsworld.am-ի Սանդրո Պերկովիչի գլխավորությամբ Հայաստանի ներկայացուցիչը աչքի է ընկնում հանգիստ խաղով, քանի որ խորվաթ մասնագետը ինքնին աջքի է ընկնում հանգիստ բնավորությամբ, որը փոխանցվում է իր թիմի ֆուտբոլիստներին:
Լուսանկարը` Fc Noah
«Նոա»-ն Հայաստանի ներքին առաջնությունում
«Նոա»-ն այս պահին գտնվում էր Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղում վաստակած 23 միավորով առաջատար` «Արարատ-Արմենիա»-ին վիճում է 11 միավորով:2025/26 մրցաշրջանում գործող չեմպիոնը անցկացրած 14 խաղում տոնել է 6 հաղթանակ, 3 պարտություն և գրանցել 5 ոչ-ոքի:
«Նոա»-ն Կոնֆերենցիաների Լիգայի ընթացիկ խաղարկությունում
«Նոա»-ն Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլում անցկացրած վեց խաղում տոնել է երկուական հաղթանակ, պարտություն և ոչ-ոքի: Չնայած Կիևի Դինամո»-ից կրած պարտությանը (0:2) մեր թիմը կարողացավ գրավել Կոնֆերենցիաների Լիգայի մրցաշարային աղյուսակի 19-րդ տեղը վաստակած ութ միավորով:
Հիշեցնենք որ Կոնֆերենցիաների Լիգայի անցումային Փլեյ օֆֆ փուլի «Ազ-Ալկմար» «Նոա» պատասխան խաղը կկայանա այսօր` փետրվարի 26-ին Երևանի ժամանակով ուշ գիշերին:
Լրագրող` Վլադիմիր Գաբրիելյան