SPORTSWORLD.AM

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ հոսպիտալացված «Ռեալ Մադրիդի» պաշտպանի վիճակի մասին

26 փետրվարի 2026 | 16:36:48 | 49

Մադրիդի «Ռեալի» պաշտպան` Ռաուլ Ասենսիոն , որը բժշկական օգնություն էր ստացել «Բենֆիկայի» դեմ 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի (2-1) ժամանակ, դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է` El Chiringuito-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զննումից հետո 23-ամյա իսպանացին դուրս է գրվել հիվանդանոցից և մեքենայով տուն է գնացել։ Հաղորդվում է, որ նա իրեն լավ է զգում։

Հարկ է նշել, որ խաղի 77-րդ րոպեին Ասենսիոն ուժգին բախվեց թիմակից Էդուարդո Կամավինգայի հետ։ Դա տեղի ունեցավ հակառակորդի կիսադաշտում՝ օդային հարձակման ժամանակ։ Ֆրանսիացին լավ էր, բայց իսպանացին չկարողացավ վերականգնվել։ Ասենսիոյին փոխարինեց ավստրիացի Դավիդ Ալաբան։ Ռաուլը խաղադաշտը լքեց պատգարակով։

ԼՐԱՀՈՍ

26 փետրվարի 2026 | 19:53:00
Պատմական խաղի սպասումով
ԼՐԱՀՈՍ

26 փետրվարի 2026 | 19:53:00
Պատմական խաղի սպասումով
© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ