Փետրվարի 24-ին, հայտնի դարձան ևս չորս ակումբներ, որոնք դուրս են եկել 2025/2026 թվականների ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի 1/8 եզրափակիչ։
Եվրոպայի գավաթի գլխավոր խաղարկության փլեյ-օֆ փուլի պատասխան խաղերից հետո անգլիական «Նյուքասլ Յունայթեդը», նորվեգական «Բոդյո-Գլիմտը», իսպանական «Ատլետիկո Մադրիդը» և գերմանական «Բայեր Լևերկուզենը» անցան 1/8 եզրափակիչ։ Փլեյ-օֆի մնացած խաղերը կկայանան չորեքշաբթի օրը, և արդյունքներով կորոշվեն հաջորդ փուլ անցնող բոլոր 16 թիմերը. «Ատալանտան» կխաղա «Բորուսիա Դորտմունդի» հետ (առաջին խաղն ավարտվել է 0-2 հաշվով), ՊՍԺ-ն կխաղա «Մոնակոյի» հետ (առաջին խաղը՝ 3-2), «Ռեալ Մադրիդը» կխաղա «Բենֆիկայի» հետ (առաջին խաղը՝ 1-0), իսկ «Յուվենտուսը» կխաղա «Գալաթասարայի» հետ (առաջին խաղը՝ 2-5)։
Ավելի վաղ, լիգայի փուլի արդյունքներով, 1/8 եզրափակիչ էին անցել «Բարսելոնան», «Չելսին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Սպորտինգը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Բավարիան»։ 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա ուրբաթ՝ փետրվարի 27-ին։