SPORTSWORLD.AM

Անտուան Գրիզմանը կարող է տեղափոխվել MLS

24 փետրվարի 2026 | 14:53:15 | 91

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է տեղափոխվել MLS-ի «Օռլանդո Սիթի» ակումբ առաջիկա օրերին, տեղեկացնում է լրագրող` Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ բոլոր կողմերի միջև բանակցությունները լիարժեք ընթացքի մեջ են և վերջին օրերին զգալի առաջընթաց են գրանցել: Ըստ լուրերի՝ Օռլանդոն ցանկանում է, որ Գրիզմանը միանա ամերիկյան ակումբին առաջիկա շաբաթներին՝ ակումբի մարզական տնօրեն Ռիկարդո Մորեյրայի Մադրիդ կատարած այցից հետո:

34-ամյա Գրիզմանը ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝  210 գոլով։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 35 հանդիպման բոլոր մրցաշարերում, դարձել 12 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Նրա աշխատանքային պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:

 

ԼՐԱՀՈՍ

26 փետրվարի 2026 | 19:53:00
Պատմական խաղի սպասումով
ԼՐԱՀՈՍ

26 փետրվարի 2026 | 19:53:00
Պատմական խաղի սպասումով
© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ